15:12 Սրտային անբավարարություն |
Սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարումը, որի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը դեպի հյուսվածքներ և օրգաններ, կոչվում է սրտային անբավարարություն։ Վնասվում են սրտային հյուսվածքը, միկոարդը, վատթարանում է սրտի՝ արյունով լցվելու և դատարկվելու գործընթացը։ Սրտային անբավարարությունը զարգանում է որպես այլ հիվանդությունների բարդություն, առավել հաճախ՝ սրտանոթային։ Ուստի սրտային հիվանդություններով կամ դրանց զարգացման վտանգ ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ կրկնել ԷՍԳ-ն և դիմել սրտաբանի: Բուժման շնորհիվ սրտային անբավարարության գանգատներն ու ախտանիշները կարող են բարելավվել, իսկ սիրտը դառնալ ավելի ուժեղ: Բուժումը կարող է կրճատել սրտային հանկարծամահության ռիսկը և օգնել, որ ապրեք ավելի երկար և բարելավեք ձեր կյանքի որակը: |
Категория: Բլոգ | Просмотров: Դիտել են 13 հոգի | |