Թոքերի քաղցկեղը աշխարհում տարածված և մահացու հիվանդություններից մեկն է, սակայն վաղ ախտորոշումն ու նախնական քայլերը կարող են զգալիորեն նվազեցնել ռիսկերը։
Ահա մի քանի կարևոր քայլ, որոնք կարող են պաշտպանել թոքերի առողջությունը․
Բացառեք ծխախոտը և ծխախոտային այլ արտադրանքների օգտագործումը․
• Ծխախոտի ծուխը հանդիսանում է թոքերի քաղցկեղի հիմնական ռիսկային գործոնը։ Եթե ծխում եք, քայլեր ձեռնարկեք դադարեցնելու համար։ Եթե չեք ծխում՝ խուսափեք նաև պասիվ ծխախոտի ազդեցությունից։
Խորը շնչառություն և թոքերի զննում․
• Անկախ նրանից ծխող եք, թե ոչ, 40 տարեկանից հետո կարևոր է անցնել թոքերի պարբերական զննում։ Սա կարող է օգնել հայտնաբերել հիվանդությունն ավելի վաղ փուլում։
Սնունդ և ապրելակերպ․
• Ընտրեք սննդակարգ, որը հարուստ է մրգերով և բանջարեղենով՝ օրգանիզմին կարևոր վիտամիններ և հակաօքսիդանտներ մատակարարելու համար, ինչը կարող է դրական ազդել առողջության վրա։
Ֆիզիկական ակտիվություն․
• Ամենօրյա մարզումները նպաստում են թոքերի լավ աշխատանքին, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականության ուժեղացմանն ուղված այլ քայլերը։
Առողջ եղեք։
|